.
ARMCOMEDY
Բելառուսը պատրաստ է աջակցել Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին
Փոխարժեքներ
USD 414.12
EUR 571.69
RUB 11.60
Ընկած Քեսաբ. Ջարդ երրորդ անգամ
 
  • LinkedIn-ը գերազանցել է 300 միլիոնը
    LinkedIn գործարար սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել է 300 միլիոնը: Տարեսկզբից ցանցի օգտատերերի թիվն աճել է շուրջ 23 միլիոնով: 2013 թվականի հունվարին սոցիալական ցանցի օգտատերերի թիվը կազմել էր 200 միլիոն:
  • Ամենաարագ վերելակի արագությունը 72 կմ/ժամ է
    Չինաստանի բարձրահարկ շենքերից մեկում կգործարկվի աշխարհի ամենաարագ վերելակը: Վերելակը և գաղափարը պատկանում են ճապոնական Hitachi ընկերությանը: Վերելակը կշարժվի 72 կմ/ժամ արագությամբ:
  • Չինաստանը հետաքրքրված է Boeing-ով
    Չինաստանի Shandong Airlines-ը հայտարարել է, որ պատրաստվում է 4.6 մլրդ դոլար արժողությամբ 50 Boeing 737 օդանավ է պատվիրել: Boeing-ից, սակայն, հրաժարվել են լրատվամիջոցին հաստատել պատվիրված օդանավերի թիվը:
  • Ելակն այս տարի սպասվածից ավելի քիչ ու ավելի թանկ կլինի
    Բերքահավաքը սկսած գյուղացիները պնդում են, որ բերքի հիմնական մասը ցրտահարվել է: Եթե նախորդ տարիներին 2000քմ-ից նրանք հավաքում էին 150կգ ելակ, այս տարի կհավաքեն ընդամենը 20-25 կգ:
  • Փոշուց ալկոհոլային խմիչքների շուկան ընդլայնվում է
    Համաշխարհային ալկոհոլային շուկայում հայտնվել է փոշու տեսքով նոր խմիչքներ: Ոլորտի հայտնի մասնագետ Մարկ Ֆիլիպսի խոսքով` նորույթը կոչվում է Palcohol: Նորույթն օրերս ստացել էր բոլոր անհրաժեշտ արտոնագրերն ԱՄՆ-ում սննդային շուկան կարգավորող պետական մարմիններից։
  • Ղրիմում մեծ խաղային գոտի կստեղծվի
    Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ղրիմում խաղային գոտի ստեղծել: ՌԴ նախագահը այդ մասին օրենքի նախագիծ է մտցրել Պետդումա: Դա կլինի 5-րդ խաղային գոտին Ռուսաստանի տարածքում: Գոտու սահմանները կորոշեն այդ հանրապետության գործադիր իշխանության մարմինները:
  • Ուկրաինայի հարավ-արևելքում սպասվում է ներքին զորքերի հարձակումների
    Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը որոշել է վերականգնել հակաահաբեկչական գործողությունը, որը դադարեցվել էր Զատկի տոնին: Որոշման պատճառ են հանդիսացել նաև Սլյավյանսկի մոտակայքում երկու մարդու դիակների հայտնաբերումը:
  • Ցեղասպանության ճանաչման հեռանկարը
    Սանկտ-Պետերբուրգում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն ընդունվել է: Նախագծով` ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Իսկ Ստամբուլում այսօրվանից մեկնարկում են Ցեղասպանության տարելիցի միջոցառումները: Դրանք մեկնարկել են Հայդարփաշա կայարանից մահվան ուղարկված մտավորականների հիշատակի արարողությամբ: Ակցիայի մասնակիցներն այցելելու են 2011թ-ի ապրիլի 24-ին սպանված զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գերեզման: Երեկոյան հիշատակի արարողություն է կազմակերպվելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
  • Հարևաններ` առանց ընտրության. Վրաստան. մաս 2
    Այսօր Վրաստանի առաջնահերթությունը Եվրոպային և ՆԱՏՕ-ին անդամագրվելն է: Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլ է: Աշխարհի ամենաբարդ տարածաշրջանի երկու պետությունների մոտեցումները շատ հարցերում տարբեր են, որոշ դեպքերում նույնիսկ անհամադրելի: Բայց սա բոլորովին չի հետաքրքրում երկու ժողովուրդներին ու հենց նրանց հարուստ, անկեղծ, պարզ ու առանց որևէ հաշվարկի հարաբերություններն էլ ստիպում են պետություններին միավորվել ընդհանրությունների շուրջ` լսել մարդկանց:
  • Հայոց ցեղասպանության հարցը պետք է ուսումնասիրվի միջազգային դատարանում. Հաքքի Աքիլ
    Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքի Աքիլը պատրաստ է ֆրանսահայերի հետ «անաչառ երկխոսության»: Թուրք դիվանագետը հայկական հարցը որակել է«սրտաճմլիկ»:
  • Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է Հայաստան այցելելու համար
    Ռաուֆ Միրկադիրովը գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար:
  • Բոբ Կոկերն առաջարկել է պատժել «Գազպրոմ»-ին
    Դրդապատճառը Ուկրաինայի բողոքներն են, սակայն սենատորներին հետ է պահում ԵՄ-ն: Միությունը զգալիորեն կախված է ռուսական գազից և գազային պատժամիջոցները հստակ կվնասեն նաև եվրոպական տնտեսությանը: Այստեղ սենատորները համոզված են, որ ԵՄ համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
  • Դևիդ Մոյեսը պաշտոնանկ է արվել
    Մանչեսթեր Յունայթեդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսն ազատվել է աշխատանքից: Շոտլանդացի մասնագետն ընդամենը 10 ամիս է աշխատել Յունայթեդում, մինչդեռ պայմանագիրը նախատեսված էր 6 տարվա համար:
  • Աշխարհի առաջնության գավաթը հասել է Բրազիլիա
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթն արդեն Բրազիլիայում է: Հուլիսի 13-ին այն կհանձնեն աշխարհի 20-րդ չեմպիոնին: Գավաթի շրջագայությունը նախատեսված է Բրազիլիայի 27 քաղաքում:
  • Նարեկ Մանասյանն ուժեղագույն քառյակում է
    Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Նարեկ Մանասյանը նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր: 81 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Մանասյանը բացահայտ առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Ստազեւսկու նկատմամբ: 3-րդ ռաունդում Նարեկ Մանասյանը նաեւ նոքդաունի է ենթարկել մրցակցին: