.
ARMCOMEDY
Բելառուսը պատրաստ է աջակցել Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին
Փոխարժեքներ
USD 411.00
EUR 541.86
RUB 11.23
Կռիվ սահմանին. Զինուժի չդադարող պատերազմը
 
CocaCola Maraton
  • Շիրակում գյուղացիական աշխատանքն անպտուղ է մնացել
    Տեղումները Շիրակում զրոյացրել էին տասնյակից ավելի համայքների գյուղացիական աշխատանքը: Ամենամեծ հարվածը ստացել էր բանջարանոցային բերքը: Հողագործներն այժմ կանգնել են բանկին ու մարզպետարանին ունեցած հսկայական պարտքերի առաջ:
  • Մարզադաշտ` պարտքի դիմաց. «Միկա»-ն հնարավոր է տրվի Ֆինանսների նախարարությանը
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է որոշ տարածքների նկատմամբ կիրառել հանրային գերակա շահի սկզբունքը` Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ կառուցելու համար: Մեկ այլ որոշմամբ էլ «Միկա» մարզահամալիրը հնարավոր է փոխանցվի Ֆինանսների նախարարությանը` պետությանը 9 միլիարդ դրամ պարտքի դիմաց:
  • Աշխատանքի նոր ընդունվողների տվյալները կթվայնացվեն
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության աշնանային նստաշրջանին նոր ծրագիր է ներկայացնելու: Դրանով նախատեսվում է կարգավորել գործատու-աշխատող հարաբերություններին վերաբերող ավելի քան 20 խնդիր: Առավելագույն աշխատանքային ռեժիմը 24 ժամից դառնալու է 16 ժամ: Վերանայվելու է աշխատանքային գրքույկի պահանջը: Աշխատանքի նոր ընդունվողների տվյալները թվայնացվելու են:
  • «Կարաս» սննդի ազգային ցանցը ընդլայնում է գործունեության աշխարհագրությունը
    Ազգային խոհանոցի ուտեստները կարելի է ճաշակել նաև Նորքի 2-րդ զանգվածում:
  • Orange-ի ու «Վորլդ Վիժն Հայաստան»-ի համատեղ ջանքերով եւս մի երեխա վերադարձել է ընտանիք
    Պահենք երեխաներին ընտանիքում SMS նախագծի շնորհիվ «Օrange Հիմնադրամ»-ը եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ը ևս մեկ երեխայի վերադարձրել են ընտանիք:
  • Ագրոմշակույթը` տպագիր տեսքով
    Ֆերմաների զարգացման առաջադեմ փորձից այսուհետև կկարողանան օգտվել նաև հայ գյուղատնտեսները: Այդ հնարավարությունը կտա Ագրոմշակույթ կոչվող նոր ամսագիրը: Ամերիկյան ֆինանսավորմամբ լույս տեսած «Ագրոմշակույթ» պարբերականում կլինեն նաև պատմություններ հայ ֆերմերների նվաճումներից:
  • Տեխնոաշխարհը սպասում է աշնան գլխավոր նորությանը
    Սադափե ապակիով ու անլար լիցքավորմամբ iPhone 6-ը գալիս է: Նախնական տեղեկություններով՝ 4,7 դյույմանոց էկրանով և հիշողության ամենաքիչ ծավալով iPhone 6-ը վաճառվելու է 750 եվրոյով: 5,5 դյույմանոց սմարթֆոնի գինը կլինի 950 եվրո:
  • Կիբեր հարձակում թուրքական կայքերի վրա
    Հայ հաքերները թուրքական 360 կայք են կոտրել: Մոնթե Մելքոնյան կիբեր-բանակ հաքերական խումբը կոտրելով կայքերը` դրանցում տեղադրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկություն և կոչ Թուրքիային` ճանաչել 20-րդ դարի սկզբին կատարած ցեղասպանությունը: Թուրքական կայքերի այցելուները կոտրված կայքերում կարող են ծանոթանալ նաև հայերի կոտորածները պատկերող բազմաթիվ լուսանկարների և տեսանյութերին:
  • Հավաստագրեր` գյումրեցի աշակերտներին
    Դասընթացների շնորհիվ երեխաները սովորել են վեբ-ծրագրավորման հիմունքները, կարողացել կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը բարձր է գնահատում «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության հետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն շարունականան կլինի:
  • Ո՞վ է սիրիահայ բժշկի ծեծի հեղինակը
    Թալինի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող Սիրիայի քաղաքացի Բողոս Աղոյանի ցուցմունքի հիման վրա Թալինի ոստիկանությունում հետաքննություն է անցկացվում: Բողոս Աղոյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
  • Ի՞նչ է ասում սուրճի բաժակը, որը չի կարող տեսնել սոնոգրաֆիայի բժիշկը
    Անպտղությամբ տառապողների թիվը վերջին շրջանում ավելացել է: Հիմնական պատճառներն են` էկոլոգիան, ֆիզիկական պասիվությունը, անառողջ սնունդն ու վնասակար սովորությունները: Մասնագետները փաստում են, որ խնդիր ունեցող հեռավոր մարզաբնակների մեծ մասը մինչեւ իրենց դիմելը` այցելում է հեքիմների ու գուշակների:
  • Ինչո՞ւ են հայերի ատամները վաղ փչանում
    Պատճառները ժառանգական են կամ ձեռքբերովի: Պակաս դերակատարում չունի նաև կյանքի որակը:
  • Հետաձգված հանդիպումները կայացել են
    Հայաստանի նոր մեկնարկած առաջնությունում չեմպիոնի իրական հավակնորդին այս պահին նշելը բավական բարդ է. առնվազն երեք թիմ կարելի է առանձցնացնել առաջին հորիզոնականի համար պայքարում, և սա դեռ առաջնության մեկնարկն է:
  • Նոր արագաչափեր ճանապարհներին
    Երևանի քաղաքային, ինչպես նաև միջպետական ավտոճանապարհներին երթևեկության արագությունը վերահսկելու նպատակով սեպտեմբերի 1-ից հանրապետության տարածքում կտեղադրվեն նոր արագաչափ սարքեր:
  • Երևանը հրաժեշտ է տալիս թենիսիստներին
    Հուլիսի 14-ին մեկնարկել էր թենիսի միջազգային 7 շաբաթ իրար հաջորդող մրցաշարերը: Նման քանակի շղթայական մրցաշարերը արդեն երկրորդ տարին մեր երկրում անցնում են Հայաստանի և Միջազգային թենիսի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: Մոտ 60 երկրներից Երևան էին ժամանել տարբեր տարիքային խմբերի մոտ 600 թենիսիստ:
  • Արևիկ Ալավերդյանի փարիզյան երազանքը
    Երգչուհի Արևիկ Ալավերդյանը երկու տարի առաջ ամուսնացավ ֆրանսաբնակ երիտասարդի հետ ու հեռացավ Հայաստանից: Բայց սոցցանցերի շնորհիվ Արևիկը չի դադարում շոու-բիզնեսյան պարբերականների ուշադրության կենտրոնում մնալ: Երգչուհու կարիերային Արևիկը վաղուց է հրաժեշտ տվել, սակայն նորաձևության աշխարհում իր խոսքը ասելու մասին նոր է սկսում մտածել:
  • «Մահվան Հովիտ». սարսափ կինո` նկարահանված մեկ տեսախցիկով
    Հայկական առաջին սարսափ ֆիլմը պատրաստ է ցուցադրության: «Մահվան Հովտի» համար դերասանական կազմ ընտրելիս` ռեժիսորը մեկ սկզբունքով է առաջնորդվել. ֆիլմն ավելի իրական և միստիկ դարձնելու համար անհրաժեշտ է հեռուստադիտողին անհայտ կազմ հավաքել:
  • Գորգագործության մրցույթ Արցախում
    Մրցույթի հիմնական նպատակը արցախյան նախշերի պահպանումն է: Մասնակիցների թիվը շատ է եղել, լավագույնների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին: