ԶՐՈՒՅՑ. Սամվել Ֆարմանյան և Հրանտ Տեր-Աբրահամյան

«Զրույց»։ Պատմական գիտությունների թեկնածու Սամվել Ֆարմանյանի և ճանաչված պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր–Աբրահամյանի հեղինակային նախագիծը նվիրված է Հայաստանի պետական ու քաղաքական օրակարգի խնդիրների դիտարկմանը լայն պատմական համատեքստում: Պատմական զուգահեռներ անցկացնելով՝ ավելի մեծ սահմանների մեջ տեղադրել հայաստանյան ներկան, հեղինակները փորձում են հասկանալ, թե որքան ենք մենք, որպես պետություն ու ժողովուրդ, դասեր քաղել հայոց և ընդհանուր պատմությունից։ Ունենալով տարբեր քաղաքական կենասգրություններ և տարբեր դիտակետեր քաղաքական պրոցեսների նախընթաց փուլերում՝ հեղինակները սեփական օրինակով ցանկանում են նաև ցույց տալ, որ կուսակցական և քաղաքական կարևոր ու անկարևոր տարաձայնություններից անդին կա քաղաքական խնդիրների ընկալման ու քննարկման մի մակարդակ, որը վեր է օրվա բաժանումներից և պահանջում է համատեղ ջանք՝ լինի քաղաքակիրթ բանավեճի, թե փոխհամաձայնության ձևաչափերով: «Զրույց. Սամվել Ֆարմանյան և Հրանտ Տեր–Աբրահամյան» հաղորդաշարը կարող եք դիտել «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ժամը 12։05-ին:

Տեսանյութերի հղումը՝ 

https://www.youtube.com/playlist?list=PLq1nxWzeILqFDryO1qnLapcI-F9_pGqN6

Recent Posts

Recent Comments

    Archives

    Categories

    Meta

    Be First to Comment

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *